Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Ինչու՞ են լռում

Ինչու՞ են լռում
24.11.2024 | 16:30

Մերուժան Տեր-Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան, Ռոլանդ Շառոյան, Վիոլետ Գրիգորյան, Մարինե Պետրոսյան, Վահե Արսեն, Գագիկ Սարոյան, Հուսիկ Արա, Դավիթ Սարգսյան...

Ահա գրողների մի բույլ, որոնք որքան տաղանդավոր, նույնքան էլ մտահոգ են ազգի ճակառագրով։ Միքայել Նալբանդյանը գրում էր.

Ներկա օրերում էլ ի՞նչ սև քնար,

Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին,

Արյուն ու կրակ թշնամու վրա`

Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքի։

Իշխանության գլուխը մեզ փորձում է կտրել Հոգևոր Հայրենիքից, պատնեշ է դնում նույնիսկ մեր ծագումնաբանության վրա։

Անհարկի է համարվում Սասունցի, Վանեցի, Էրզրումցի, Մշեցի, Կարսեցի, Իգդիրցի, Այնթափցի, Տիգրանակերտցի... լինելը։ Գերագույն գլուխը գերադասում է պատի ծակից լինել, բայց ոչ երբեք Արևմտյան Հայաստանից, դեռ ավելին, մեր իղձերը, երազանքները փորձում է վարագուրել Ալիևի բարբաջանքով, թե լսու՞մ եք, նա էլ իրավամբ Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան...

էս ամենը լսում են ստեղծագործական միությունները` Գրողների միությունը, Նկարիչների միությունը, Կոմպոզիտորների միությունը, Թատերական միությունը... Լսում են ու բերանները ջուր առած լռում։

Հատկապես լռում է հայաստանյան գրողների մեծամասնությունը, առանձնապես, նրա երիտասարդական թևը։

Նրանք մի տարրական բան չեն հասկանում. եթե իրենց գրքերում Հայրենիք չկա, ապա չկա և գրականություն։

Ես թքել եմ էն գրականության վրա, որի մեջ չի զգացվում ժամանակի շունչը, երկրի դարդն ու ցավը, ազգին սպառնացող վտանգը, տագնապն ու սարսուռը։ Հայրենիքից դուրս մաքուր գրականություն չկա...

Նման լոլոները թող ուռած գլուպների համար կարդան, ազգին դա հարիր չէ։

Հարց եմ բարձրացնում.

- Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես, ինչի՞ց եք երկնչում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, ու՞մ... էսօրվա Հայաստանի՞...

Վաղը կարող է և այն չլինել...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4313

Մեկնաբանություններ